ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել են հնարավոր հրադադարի մասին Արևելյան ՈՒկրաինայում, որտեղ շարունակվում են բախումները ուկրաինական զինված ուժերի և ռուսամետ անջատականների միջև։ Կրեմլի հաղորդագրությամբ՝ նախագահները խոսել են նաև երկու ռուս լրագրողի կյանք խլած հունիսի 17-ի միջադեպի մասին. ձայնային ինժեներ Անտոն Վոլոշինը և լրագրող Իգոր Կոռնելյուկը զոհվել են Լուգանսկի մարտերը լուսաբանելիս։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նրանց մահն ապացուցում է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի գործողություններն ընդդեմ ռուսամետ ապստամբների հանցավոր են։